Երկվորյակներից հրաժարված կինը ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին


Երկվորյակներից հրաժարված կինը ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին
Հոկտեմբեր 24 13:59 2018

ՀՀ ԱՍՀ նախարարի ԺՊ Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։ 

Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։

Հայտնում ենք, որ ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով։ 

Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր մտահոգված էին և շարունակում են մտահոգվել փոքրիկների և իրենք մայրիկի ճակատագրով, կարող են սոցիալական աջակցության իրենց առարկայական առաջարկները կարող են ուղարկել նախարարության ֆեյսբուքյան էջին։