Բակո Սահակյանի հրամանագրով Ժան-Միշել Էքերյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով


Բակո Սահակյանի հրամանագրով Ժան-Միշել Էքերյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Հոկտեմբեր 24 13:16 2018

Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։