Փրկարարները Երևանի Հ. Հակոբյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են բնակչի դին


Փրկարարները Երևանի Հ. Հակոբյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են բնակչի դին
Հոկտեմբեր 17 16:04 2018

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոց թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է Ն. Ա.-ի (1939 թ.) դին: