Մանվել Գրիգորյանը պատանդի կարգավիճակում է. փաստաբան (տեսանյութ)


Մանվել Գրիգորյանը պատանդի կարգավիճակում է. փաստաբան (տեսանյութ)
Հոկտեմբեր 17 13:02 2018

Մանվել Գրիգորյանի ու նրա հարազատների հետ կապված շարունակվում են ուղղակի և  անուղղակի քրեական գործեր հարուցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը  պատանդի կարգավիճակում է:

Լևոն Բաղդասարյանը ընդգծեց՝ երբ ինքը նժարի վրա է դնում Նիկոլ Փաշինյան վարչապետին և Նիկոլ Փաշինյան լրագրողին, ապա վերջինս կատարյալ էր, քանի որ պայքարում էր անարդարության դեմ, մինչդեռ Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է։

 Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարեց մի բան, երբ անգամ մեղադրանք չկար, հայտարարեց մի բան, որ պետք է լինեին ապացույցներ։  Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունը Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածի հետ ուղիղ աղերս ուներ, հիմա ևս պնդում եմ։ Դա միանշանակ ազդել է քննություն իրականացնող մարմինների վրա»,-  ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն, փաստաբանը նշեց, որ նման բան չի եղել:

«Նա այդ արարքը չի կատարել, և լիահույս եմ, ու շուտով նախաքննությունը դրա գնահատականը կտա: Մանվել Գրիգորյանն առանչություն չունի իրեն պատկանող տարածքում հայտնաբերված զինվորների համար նախատեսված ծանրոցների հետ: Ես որպես պաշտպանական կողմ ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ՝ այդ արարքը զազրելի արարք է, իմ պաշտպանյալն այն չի կատարել»,-ասաց փաստաբանը:

Այնհարցին, թե ինչպես են զինվորերին ուղղված արկերը հայտնվել գեներալի  մոտ, Բաղդասարյանը նշեց, որ  վայրը, որտեղից հայտնաբերել են զինվորների համար նախատեսված սնունդը, եղել է ԵԿՄ պահեստ:

Նրա խոսքով՝ զինվորներին ուղղարկված սնունդը վերադարձվել է Ղարաբաղից Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց և այդ արկղերում եղել է ժամկետանց սնունդ:

Փաստաբանը լրագրողների հարցերին կցկտուր պատասխաններ  տվեց և  իրավիճակը հիմնականում նեկայացրեց զագայական ֆոնի վրա: