Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ներկայացրել է 30-ից ավելի առաջարկ, որոնք ուղղված են ընտրական իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Կառավարության նիստից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների գերակշիռ մասը Կառավարության իրավասու ներկայացուցիչներն ընդունել են, իսկ առաջարկների մնացած մասն արձանագրվել է՝ ուսումնասիրության նպատակով:
ՄԻՊ-ն ԸՕ փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ներկայացրել է 30-ից ավելի առաջարկ

