Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է. նա 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղեծելուն դրդելու մեջ՝ ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1–ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։