Նորատուսցի Արան կալանավորվեց


Նորատուսցի Արան կալանավորվեց
Հոկտեմբեր 17 10:40 2018

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանքի որոշում կայացրեց Հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

38-ամյա Բանդուրյանը մեղադրվում է ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաեւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: