Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն


Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Սեպտեմբեր 22 09:59 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ ապաքինվող զինծառայողներին տոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն և ծանոթացել կենտրոնի պայմաններին:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Արցախի նախագահին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: