Երկրի վրա գրանցվել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը


Երկրի վրա գրանցվել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը
Սեպտեմբեր 15 09:58 2025

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Արեգակի վրա պսակաձև անցքի ազդեցության պատճառով, այն արդեն դարձել է վերջին երեք ամիսների ընթացքում ամենաուժեղը, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի  Արեգակնային աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

 

«Երկրի վրա նկատվում է ուժեղ մագնիսական փոթորիկ, որը մոտ է G3-ին։ Այս իրադարձությունը գրանցվում է արեգակնային քամու արագության նկատելի աճի ֆոնին՝ մոլորակի կողմից մեծ պսակային անցքի գործողության գոտի մտնելու հետևանքով, որի սահմանը Երկիրը հատել է երեկ՝ մոտավորապես կեսգիշերին», - ասվում է հաղորդագրության մեջ։