Լոռիում ջրանջատում է սպասվում


Լոռիում ջրանջատում է սպասվում
Սեպտեմբեր 7 21:40 2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ին ժամը 09։00-18:00 կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սպիտակի բժշկական կենտրոնի, Երևանյան խճուղու՝ «Սպ Այվազյան» ԱՁ-ի, «Իմ Թերթը» ՍՊԸ-ի, «Արվետ» ՍՊԸ-ի, Սուրեն Ավետիսյան փողոցի սեփական տների և «Մ Լամբարյան» ՍՊԸ-ի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: