Հայ երեխաների արտաքսման հարցն Արման Թաթոյանը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ


Հայ երեխաների արտաքսման հարցն Արման Թաթոյանը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ
Սեպտեմբեր 7 21:02 2018

Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդներիերեխաներիիրավունքների պաշտպան ՄարգարիտԿլավերբոյերի հետ։

Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեզի կարողանա մանրամասն ուսումնասիրության  առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և  նրանց իրավունքների ապահովման հարցերը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը և նշել, որ արտաքսման դեպքում պատրաստակամ է իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների երաշխավորման համար։