Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանն անձնագրեր ստացել էին նաև Ռոբերտ Քոչարյանից


Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանն անձնագրեր ստացել էին նաև Ռոբերտ Քոչարյանից
Սեպտեմբեր 7 11:11 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնեց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանին և հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանին:

 

Այս մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

 

Հատկանշական է, որ Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը Հայաստանի Հանրապետության անձնագրեր էին ստացել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից: