Ինչպես հայտնել էինք, Փաստաբան Արմեն Սողոմոնյանը դատարանում հաշտվել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում իրենց խոսքով՝ իրենց վրա հարձակված Սիմոն Բաբայանի և Փաստաբանների պալատի մյուս պաշտոնյաների հետ։
Այս մասին մանրամասներ իմանալու նպատակով ArmDay.am-ը փորձեց կապ հաստատել հաշտվող կողմերի հետ, սակայն հաշտեցման մասին մեկնաբանություն թողեց միայն փաստաբան Սիմոն Բաբայանը:
«Այո, հաշտություն եղել է. Արմեն Սողոմոնյանը, Արսեն Հարությունյանն ու ես հաշտվել ենք: Հաշտությունը կայացել է կողմերի փոխադարձ կամաձայնությամբ: Կարծում եմ, որ այս քայլը ընդհանուր փաստաբանության շահերից է բխում»,-ասաց Բաբայանը:
Այն հարցին, թե հետագայում այդ միջադեպը կարո՞ղ է բացասական երանգ տալ նրանց հարաբերություններին, փաստաբանը պատասխանեց, որ հաշտության իմաստը կայանում է նրանում որպեսզի բացառվի հետագա բացասական դրսևորումները
ArmDay.am-ը կապ հաստատեց նաև Տիգրան Աթանեսյանի հետ.
«Ես բացարձակ տեղեկություն չունեմ այդ հաշտության մասին, թե ով և ինչ պայմաններով է հաշտվել, և անկեղծ ասած դա ինձ չի էլ հետաքրքրում: Ինչ վերաբերում է ինձ, ապա դեռ մարտ ամսից ինձ վրա հարձակվողների մասով քրեական գործը կարճվել է, ինչը ես բողոքարկում եմ և հիմա գործը գտնվում է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում,-ասաց նա: