Ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ


Ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ
Սեպտեմբեր 6 21:31 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ և հաստատվել դրանց անհատական կազմերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հոբելյանական հանձնաժողովներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

Հանձնաժողովների նախագահ է նշանակվել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: