Մաքսիմ Մանուկյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն


Մաքսիմ Մանուկյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մայիս 2 21:51 2018

Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ  Մանուկյանն առաջին անգամ իր կարիերայի ընթացքում դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:

 

Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 82 կգ քաշային կարգի եզրափակչում Մանուկյանը մրցում էր բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ: Աշխարհի չեմպիոնը հաղթեց մրցակցին 9:0 հաշվով:

 

Մաքսիմ Մանուկյանը 2017 թվականի Փարիզում կայացած աշխարհի առաջնության ժամանակ դարձավ ոսկե մեդալակիր: Մանուկյանը նաև մասնակցել է 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերին:

 

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում: Այն մեկնարկել է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի6-ին: Հայաստանն այս առաջնությանը ներկայացելէ  7 մարզիկով: