SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 00։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արամայիս Թ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամայիս Թ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Թալին քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանան է։










