Քանի այս իշխանությունն իշխում է ՀՀ-ում, նրանց հանցավորությունների համար պատասխանատվություն չի լինելու. փաստաբան (Տեսանյութ)


Քանի այս իշխանությունն իշխում է ՀՀ-ում, նրանց հանցավորությունների համար պատասխանատվություն չի լինելու. փաստաբան (Տեսանյութ)
Նոյեմբեր 13 12:49 2025

Իմ և փաստաբան Ռուբեն Մելիքյանի մուտքը խոչընդոտվեց, մեր լիազորությունների իրականացումը թույլ չտրվեց, ուղղակի չէին թողնում ու վերջ, առանց որևէ բացատրության, լրագրողների հետ զրույցում  ասաց  փաստաբան Արսեն Բաբայանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՄԻՊ-ն արձագանքել է այս ամենին, Բաբայանը նշեց.«Հոգնել եմ ՄԻՊ-ի արագ արձագանքման մասին որևէ բան ասելուց։ Մի քանի անգամ ամենատարբեր հարցերով դիմել եմ, ըստ էության, ոչինչ չի փոխվում։ Այո, եղել է, որ ՄԻՊ-ին դիմելուց 20 րոպե հետո մտել եմ պաշտպանյալիս մոտ, բայց միևնույն է, համակարգային ոչինչ չի փոխվում։ Հետևաբար ՄԻՄ-ին դիմելու անհրաժեշտությունն արդեն ամբողջությամբ վերացվել է»,-հավելեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է ակնկալել, որ մի օր էլ նման գործ կհարուցվի քաղաքացու վրա թքելու համար, փաստաբանը պատասխանեց.«Քաղաքացու վրա թքել չի կարելի՝ անկախ ամեն ինչից։ Ես դա ժամանակին համարել եմ խուլիգանություն, հիմա էլ եմ  համարում, դրա համար մանրամասն բացատրություն եմ տվել, Գլխավոր դատախազը համարել է, որ այդտեղ չկա խուլիգանություն։ Այս արարքներին երբևէ գնահատական կտրվի՞, այո, միայն մի պայմանով, երբ կփոխվի այս իշխանությունը։ Քանի այս իշխանությունն իշխում է ՀՀ-ում, նրանց կատարած հանցավորությունների համար պատասխանատվություն չի լինելու»։