Պերուում ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով առնվազն 37 մարդ զոհվել է, ևս 25-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է RPP լրատվականը։
«Ցավոք, վթարի վայրում հաստատվել է 36 մարդու մահը, իսկ ևս մեկը մահացել է հիվանդանոցում։ Սա, հավանաբար, զոհերի վերջնական թիվն է»,-նշել է լրատվականը՝ մեջբերելով Արեկիպայի առողջապահության դեպարտամենտի տնօրեն Վալտեր Օպորտոյի խոսքերը։
Նշվում է, որ Լյամոսաս ընկերությանը պատկանող ավտոբուսը մեկնել էր Կարավելի նահանգի Չալա քաղաքից՝ ուղղություն վերցնելով դեպի Արեկիպա քաղաք։ Ավտոբուսը կեսգիշերի մոտ դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը՝ բեռնատարի հետ բախվելուց հետո։










