Չգիտեմ, թե կոնկրետ որ ձևակերպումն է Ալեն Սիմոնյանն ընկալել որպես սպառնալիք, սակայն ես շատ սպառնալիքներ եմ լսել ՔՊ-ականների շուրթերից. Զոհրաբյան


Չգիտեմ, թե կոնկրետ որ ձևակերպումն է Ալեն Սիմոնյանն ընկալել որպես սպառնալիք, սակայն ես շատ սպառնալիքներ եմ լսել ՔՊ-ականների շուրթերից. Զոհրաբյան
Նոյեմբեր 13 12:27 2025

 Երրորդ նախագահի 7 ժամանոց փոդքասթից հետո ես տպավորություն ունեի, որ դեղատներում «վալերյանկաները» և «կարվալոլ» դեղերը պակասելու են, քանի որ ինչ-որ պերմանենտ ցնցվակաթված էր իշխանական դաշտում, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությանը։

Նրա խոսքով՝ տղաները շատ մեծ լսարան էին հավաքում և ակնհայտ էր, որ այդ հաղորդումը դառնում է քաղաքական կարևոր գործոն։

 «Ես մտածում էի, որ այս քայլերն իշխանությունը կաներ ընտրություններից առաջ, բայց, ինչպես ասում են, կլիենտի նյարդերը տեղի տվեցին։ Ես չգիտեմ, թե կոնկրետ որ ձևակերպումն է Ալեն Սիմոնյանն ընկալել որպես սպառնալիք, սակայն ես շատ սպառնալիքներ եմ լսել ՔՊ-ականների շուրթերից, որոնցից մեկը, ով ի դեպ կին պատգամավորին խորհուրդ էր տալիս գնալ և սեռավարակի թեստ հանձնել, ուղղակի սպառնաց Էդգար Ղազարյանին լեզուն կտրել, մեկ ուրիշը՝ ընդդիմադիր գործչին սպառնում էր գլուխը ջարդել»,-նկատեց նա։