Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
«Որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 112-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 1-ին մասը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ
հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և որպես հիմք է ընդունվել Տիգրան Գաբրիելյանի դիմումը»։
Հավելենք, որ Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար;










