Միջնորդությունը բավարարվեց, Սերժ Սարգսյանը դատական նիստերին չի ներկայանա


Միջնորդությունը բավարարվեց, Սերժ Սարգսյանը դատական նիստերին չի ներկայանա
Հուլիս 13 18:51 2026

Հակակոռուպցիոն դատարանում շարունավում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Նիստին պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատական նիստերն անցկացվեն առանց Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, ինչը կոնկրետ դեպքերում թույլ է տալիս Քրեական դատավարության օրենսգիրքը։  

«Սերժ Սարգսյանը գտնվում է ազատության մեջ, ունի ընտրված պաշտպաններ, չի առարկում, որպեսզի սույն քրեական գործով դատական նիստերը շարունակվեն իր բացակայությամբ, իր իրավունքներն ամբողջ ծավալով կիրականացնեն իր պաշտպանները։

Սույն միջնորդությունը պայմանավորված է  այն հանգամանքով, որ պաշտպանական կողմի դիրքորոշումը սույն գործով ամբողջությամբ ձևավորված է, Սերժ Սարգսյանի  շահերը ներկայացվելու են նրա պաշտպանների կողմից, նրա անձնական ներկայությունը յուրաքանչյուր նիստում անհրաժեշտ նախապայման չէ գործի լրիվ, բազմակողմանի   քննության համար։

Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի հրաժարվում իր դատավարական իրավունքներից, չի խոչընդոտում գործի քննությանը, անհրաժեշտության դեպքում կներկայանա դատարան, եթե դատարանը նրա մասնակցությունը համարի պարտադիր »,- ասաց Ա. Մակինյանը

Նա խնդրեց դատարանին՝ դատական նիստերի անցկացումը Սերժ Սարգսյանի բացակայությամբ։

Դատարանը բավարարեց միջնորդությունը, թույլ տվեց Սերժ Սարգսյանը գործի քննության ընթացքում, այսինքն գործով գրավոր ապացույցների հետազոտման ընթացքում, չներկայանան դատական նիստերին, անհրաժեշտության դեպքում  համապատասխան ծանուցմամբ կհրավիրվի դատարան։