Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը


Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը
Հուլիս 11 23:23 2026

Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan» մակնիշի, «LiXiang» մակնիշի, «Tesla» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։