Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է


Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Հուլիս 11 19:06 2026

Ուշադրություն, հերթական զեղծարարությունը, այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։

Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ <<Ճանապարհային Ոստիկանության>> անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։

Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը։