Երեկ՝ հուլիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում մարզի բնակիչ 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևանում վրաերթի է ենթարկել 5–ամյա տղայի։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» ԲԿ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։










