Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերը հուլիսի 1-ից թանկացել են։ Այգուց մանրամասնում են, որ փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել այգու գործունեության ծավալները, ապահովել կենդանիների համար առավել բարեկեցիկ պայմաններ և շարունակաբար բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը։
Նոր սակագները՝
Երկուշաբթի օր
3 - 69 տարեկան այցելուներ - 1,000 դրամ
Երեքշաբթիից կիրակի
3 - 69 տարեկան այցելուներ - 2,000 դրամ
Այգուց հիշեցնում են, որ Երևանի կենդանաբական այգում շարունակում են գործել անվճար մուտքի արտոնությունները մի շարք սոցիալական խմբերի համար, այդ թվում՝
• Մինչև 3 տարեկան երեխաների,
• 70 և բարձր տարիքի անձանց,
• Հաշմանդամության կարգ ունեցող անձանց,
• Ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքի անդամների,
• Մանկատներում և հատուկ խնամքի կենտրոններում հաշվառված անձանց,
• Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների,
• Սոցիալական աջակցություն ստացող անձանց համար։
Բացի երկուշաբթի օրվանից՝ երեքշաբթիից կիրակի օրերին կարող եք օգտվել հետևյալ զեղչերից՝
Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար գործում է ընդհանուր արժեքից 5% զեղչ
Դպրոցի, մանկապարտեզների և զարգացման կենտրոնի սաների այցելության դեպքում համապատասխան տեղեկանքի առկայության պարագայում կիրառվում է յուրաքանչյուր անձի համար 70% զեղչ
Անվճար մուտքից կամ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։










