Կադրային փոխատեղումներ, նշանակումներ ու ազատումներ են արվել ԶՈՒ-ում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Հատուկ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Գարեգին Պողոսյանը՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվել է Սիմոն Նազարյանը՝ ՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնից ազատվել է Լևոն Դավիդյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Լևոն Դավիդյանին ազատել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած համապատասխան հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով էլ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ Համլետ Լևոնյանն է ազատվել պաշտոնից.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Համլետ Լևոնյանին ազատել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից»:










