Uպանnւթյան հետ գործ չունենք. ՆԳ նախարարը՝ մեքենայում հայտնաբերված մnխրաgած 4 քաղաքացու մասին


Uպանnւթյան հետ գործ չունենք. ՆԳ նախարարը՝ մեքենայում հայտնաբերված մnխրաgած 4 քաղաքացու մասին
Հուլիս 1 17:07 2026

«Դեռևս փորձաքննության արդյունքները չունենք, վաղ է որևէ վերջնական գնահատական տալ։ Նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետ գործ ունենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հունիսի 29-ին Սուրենավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարին, որի հետևանքով ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել էր չորս քաղաքացու այրված դի։

Ըստ նրա, որոշակի ապացույցներ ունեն, որոնք վկայել են, որ հենց դա է եղել պատճառը։ 

«Սպասենք փորձաքննության արդյունքներին, ամեն դեպքում՝ սպանության հետ գործ չունենք»,- ասաց Ա. Սարգսյանը։ 

Հիշեցնենք՝ հունիսի 29-ին՝ ժամը 04։37-ին, տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է չորս քաղաքացու այրված դի։