Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան


Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան
Հուլիս 1 16:42 2026

«Մենք երկու պահանջ ունենք՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, այդ դեպքում ողջ Հայաստանում վերաքվեարկություն է լինելու, եթե ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն չեղավ, պետք է լինի մանդատների բախման նոր կարգ»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ընդմիջմանը լրագրողներին ասաց ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։ 

Նա նշեց, որ մանդատների բաշխման նոր կարգով ՍԴ-ն որոշելու,  որ ԲՀԿ-ն, քանի որ հաղթահարել է 4 տոկոսի շեմը, կստանա համապատասխան քանակով մանդատներ՝ 5 մանդատ, համապատասխանաբար ՔՊ-ից կպակասի 3 մանդատ, 1 մանդատ կամ «Ուժեղ Հայաստան» դաշինքից, կամ «Հայաստան» դաշինքից։

«Այդ 5 մանդատը հնարավորություն է տալիս ԲՀԿ- ի պատգամավորներին 58 հազար 500 քաղաքացիների ձայնը, ովքեր վստահել ու տվել են քվե, լսելի դարձնել քաղաքական դաշտում»,- ասաց Օրբելյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։