«Ընտրախախտումը հանցավոր արարք է, ինձ մոտ օրինակի առկա»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը՝ մանրամասնելով․
«Երկու օրինակ նույն ընտրատեղամասում մեզ մոտ արձանագրվել են, որ այս տպագրական հատվածը տարբերվում են։ Այսինքն՝ մի օրինակում ծրարների մեկ այլ տպագրական նիշով է, մեկ այլ օրինակում՝ այլ։ Այսինքն՝ վիզուալ առումով ակնհայտ երկու տարբեր ծրարների մասին է խոսքը եղել։ Եվ ինձ մոտ առկա են օրինակներ, որ առանց արևի լույսի, ուղղակի, այսպես տեղադրված, ակնհայտ երևում է, թե քաղաքացին որ քաղաքական ուժի օգտին է քվեարկություն կատարել։ Այստեղ ունեմ օրինակ՝ հստակ մարդը նկարել, ուղարկել է, երևում է, որ 3-րդ համարն է այստեղ ընտրել։ Հիմա ի՞նչ ազդեցություն դա կարող էր ունենալ ու ի՞նչ է տեղի ունեցել։ Կրկին արձանագրված դեպք ունենք։ Քաղաքացին ծրարով մոտենում է վերջին սեղանին, որտեղ պետք է այս անկյունային հատվածում դրոշմանիշը փակցվի ու տվյալ սեղանի հանձնաժողովի աշխատակիցը դրոշմանիշն այնպես է փակցնում, որ հնարավոր է ինքը արդեն քվեատուփում պոկվի»։
Մելոյանի խոսքով՝ քաղաքացին մոտեցել է տվյալ սեղանին, դրոշմանիշը այնպես է փակցված եղել, որ քաղաքացին դժգոհություն է հայտնել՝ պահանջելով շտկել։ Մինչդեռ աշխատակիցը հրաժարվել է շտկել ու ստեղծվել է խնդրահարույց իրավիճակ։










