Որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում չկա․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին


Որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում չկա․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին
Հունիս 30 21:20 2026

«Նման մտահոգություն չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Սամվել Կարապետյանի՝ «կա գաղտնի պլան՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու» հայտարարությունը չի դառնա արդյո՞ք  նոր քրեական գործի պատճառ։

Վարդևանյանը շարունակեց․ «Բոլորդ հիշում եք՝ «մեր ձևովկմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» որպես նախադասություն կարող էր դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, շնչել- արտաշնչելը ևս կարող է դիտարկվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Բովանդակային իմաստով, իհարկե, որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում չկա։ Ցանկացած ուժ ունենում է իր առջև իշխանափոխության խնդիր է դնում։ Դա ներկայացնում է մի մասը հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային։ Այստեղ որևէ մի արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա։Իսկ պարոն Կարապետյանը, կարծում եմ, բավականին դրական ներկայացրեց այդ ամենը և հանրության արձագանքներ, կարծում եմ, առավել քան դրական կլինի»։