ՊԵԿ պաշտոնյայի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել


ՊԵԿ պաշտոնյայի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել
Հունիս 30 16:12 2026

Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Սուրեն Խաչատրյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ (լուսանկարը կցվում է), որով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։

Նշված օգտահաշիվը որևէ կապ չունի Սուրեն Խաչատրյանի հետ, հետևաբար, հանդիսանում է տեղեկատվության տարածման կեղծ աղբյուր։

ՊԵԿ-ը հորդորում է անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, չտրամադրել անձնական տվյալներ այդ օգտահաշվի միջոցով և չսեղմել ուղարկվող հղումները։