«Այսօրվա «մինչև վերջը» Փաշինյանին հեռացնելն է, դրանից հետո կլինեն այլ քայլեր»,-դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում, երբ ընդդիմությունն ասում է՝ մինչև վերջ գնալու են։
Հարցին, թե Փաշինյանին հեռացնելիս փողոցային պայքարի դիմելո՞ւ են, Ս. Կարապետյանն արձագանքեց, եթե պահը գնահատեն, տեսնեն, որ դրա անհրաժեշտությունը կա, այդ քայլին կգնան։
«Այսօրվա դրությամբ այս երկրում փողոցային միայն Փաշինյանն է, դրա համար մենք գնում ենք օրենքով, գնացել ենք Սահմանադրական դատարան, հիմա տեսնենք Սահմադրական դատարանի որոշումը, դրանից հետո կորոշենք մեր հետագա քայլերը»,-ասաց նա։
Կարապետյանի խոսքով, եթե նույնիսկ փոքր, բայց հույս ունեն, որ իրենց առաջարկած երկու պայմանը ՍԴ-ում կարող է ընդունվել, ինչի՞ համար նոր քայլեր ձեռնարկեն։
«Հիմա միգուցե Սահմանադրական դատարանը չեղյալ է համարում ընտրությունների արդյունքները կամ երկրորդ փուլ են նշանակում, դրա համար նոր հարցեր հիմա չենք ուզում քննարկել, ամեն ինչ իր ժամանակին»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










