«Արդեն երկու տարի է դեղերի փորձագիտական կենտրոնը, մինչ այդ հանդիսանալով ՓԲԸ, ուներ այլ կառուցակարգ՝ կազմված էր երկու առանձին հատվածներից, լաբորատոր ստորաբաժանումից և այլն։ Մենք այս ընթացքում շատ երկար կառուցվածքային գործընթաց ենք անցել, կենտրոնը ՓԲԸ-ից վերածվել է ՊՈԱԿ-ի, փոխվել ամբողջ հաստիքացուցակը և կառուցվածքը, սրա հիման վրա աշխատանքից ազատվել են մի շարք աշխատակիցներ»,- ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ բացատրելով, թե ինչու է փոխտնօրենի պաշտոնից ազատվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանի քույրը՝ Լիլիթ Ղազարյանը։
«Եթե տիկին Ղազարյանն այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասով, մենք ապրում ենք իրավական պետությունում, կարող է գնալ դատարան, մենք էլ կվիճարկենք հակառակը»,-ասաց Ավանեսյանը։
Արձագանքելով դիտարկմանը որ նախկինում նախարարը պարտվել է դատարանում՝ Ավանեսյանը հայտարարեց, թե Հայաստանը իրավական պետություն է նման հարցերով դատական գործընթացները բնականոն պրակտիկա են, և պետական մարմինները նույնպես կարող են դատարանում ինչպես շահել, այնպես էլ տանուլ տալ գործերը։
«Եթե տիկին Ղազարյանի կամ որևէ այլ անձի քաղաքական հայացքների հետ կապված ես կարդրային որոշում կայացնեի, 5 տարի չէի հետաձգի և կիրականացնեի 5, 4, 3, 2, 1 տարի առաջ
Անդրադառնալով հիշեցմանը, որ հունվարին հաստատված հաստիքացուցակի համաձայն՝ կենտրոնում նախատեսված է եղել տնօրենի տեղակալի երկու հաստիք՝՝ նախարարը նշեց, որ կադրային կառուցվածքը ձևավորվում է գերատեսչության լիազորությունների շրջանակում և չի կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատումների քաղաքական դրդապատճառների ապացույց։
Նար խոսքով՝ Հայաստանում յուրաքանչյուր գործատու, այդ թվում՝ պետական հաստատությունները, օրենքի շրջանակում կադրային որոշումներ կայացնելու, ինչպես նաև սահմանված ընթացակարգերով աշխատակիցներ ներգրավելու կամ աշխատանքից ազատելու իրավունք ունի։
Կրկնվող հարցերին նա հակադարձեց, թե անհրաժեշտ չի համարում հավելյալ մեկնաբանել հարցը, եթե այն շարունակվում է քննարկվել «անհիմն պնդումների» մակարդակում։
Հիշեցնենո, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ ընտրությունների հաջորդ իսկ օրը՝ հունիսի 8-ին, իր հարազատ քրոջից՝ Լիլիթ Ղազարյանից, ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված հրահանգով աշխատանքից ազատվելու դիմում են պահանջել։ Նա պնդում է, որ այն բանից հետո, երբ քույրը հրաժարվել է ազատման դիմում գրել, նրան «ապօրինի կերպով հեռացրել են» աշխատանքից։ Ղազարյանն այս ամենը որակում է որպես իր ընտանիքի դեմ ուղղված ճնշումների շղթա և ստեղծված իրավիճակն անվանում «քաղաքական բռնաճնշումներ»։










