Ռոբերտ Քոչարյանը՝ իր դաշինքով ընդդիմության առաջնորդ, ես մեր դաշինքի ընդդիմության առաջնորդն եմ, մենք կիսելու ոչ մի բան չունենք։
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ այս պահին որպես ընդդիմություն Ազգային ժողով մտնել-չմտնելու հետ կապված որոշում չկա. «Կգնահատենք՝ որ ճանապարհը հնարավորություն կտա արագ հեռացնել Փաշինյանին, մենք այդ ճանապարհը ընտրելու ենք, չենք նայելու ոչ մեկի՝ դաշտ գցած նարատիվներին, խորհուրդներին։ Ի վիճակի ենք մեր որոշումները կայացնել, շփվելու ենք մեր ընտրողների հետ, թիմի հետ, կայացնելու ենք միակ ճիշտ որոշումը»։
Ասաց, որ իրենց ընտրողների 40%-ը դեռ էմոցիաների տակ է, ցանկանում է, որ «Ուժեղ Հայաստանը» չվերցնի մանդատները, 60%-ն արդեն ասում է, որ պետք է վերցնել։










