Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. Թանկյան


Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. Թանկյան
Հունիս 30 13:26 2026

Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար: Այս մասին ասել է Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

 

 

«Այսօր Նեթանյահուի կաբինետը որոշեց ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ մի ցեղասպանություն, որը Հիտլերին մտածելու տեղիք տվեց, որ նա կարող է անել այն, ինչ արեց հրեաների հետ 1930-40-ական թվականներին։

 

Այն փաստը, որ այս կառավարությունը, որն արդեն ցեղասպանություն է իրականացնում Գազայում և Լիբանանում, որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար՝ մեր պատմությունն ու մեր ցեղասպանությունը, մեր ցավը սեփական քաղաքական շահերի համար օգտագործելով: Գրողը ձեզ տանի»,- ասել է Թանկյանը: