ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարում է՝ նպատակ ունեն 3 միլիոն բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության մեջ։
Սրան զուհագեռ, նպատակ կա 2028 թվականի հունվարից ավարտել պետական պատվերի ծրագիրը։
Լրագրողների հետ հանդիպմանն Ավանեսյանն ասաց, որ առողջության ապահովագրության ներդրման առաջին փուլը սահուն են անցել, մարտահրավերները հաջողությամբ հաղթահարել են։
«Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ դրական պատմությունը տարածվում է։ Առաջին ամիսներին բուժաշխատողների համար այս աշխատելաոճն անսովոր էր, բայց այս պահին աշխատավարձերի մասով բավարար ավելացումներ ունենք, բայց սա մեր երազանքի չա՞փն է, իհարկե ո՛չ»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ առաջնային օղակում 30-40 տոկոսով աշխատավարձի աճ կա, այն բժիշկներն, ովքեր աշխատում են ծանրաբեռնված, նրանց աշխատավարձերն անգամներով աճել են։
«Պոլիկլինիկական օղակում ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում»,- հավելեց Ավանեսյանը։










