Ջերմուկի առողջարաններից մեկում 14-ամյա աղջիկ է հանկարծամահ եղել


Ջերմուկի առողջարաններից մեկում 14-ամյա աղջիկ է հանկարծամահ եղել
Հունիս 30 10:41 2026

Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքում գործող «Օլիմպիա» առողջարան, որտեղ հայտնաբերել են երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Կ․-ն է, ով նույն օրը «Օլիմպիա» առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատանալու հետևանքով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։