Նոր ընտրություններ անցկացնելու հեռանկար չեմ տեսնում. Արուսյակ Ջուլհակյան


Նոր ընտրություններ անցկացնելու հեռանկար չեմ տեսնում. Արուսյակ Ջուլհակյան
Հունիս 29 18:46 2026

Այսօր ՔՊ-ն վարչության նիստ է գումարել. օրակարգում ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցն է։

Լրագրողների հետ զրույցում փոխխոսնակի պաշտոնում ինքնաառաջադրված Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ իր շանսերը բավարար է գնահատում։

Հարցին, արդյո՞ք մտավախություն չունեն, որ Սահմանադրական դատարանը կարող է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նոր ընտրություններ անցկացնել, մինչդեռ արդեն պաշտոնների բաշխում է կատարվում, Ջուլհակյանը պատասխանեց.

«Ես նման հեռանկար չեմ տեսնում։ Ընդդիմության կողմից ներկայացվող ենթադրյալ խախտումները, որոնք, ըստ նրանց, կրել են համակարգային և զանգվածային բնույթ, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նույնիսկ եղել են առանձին խախտումներ, դրանք որևէ կերպ չէին կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։

Մենք հարգում ենք բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը, սակայն նաև կարողանում ենք գնահատել առկա իրողությունները։ Իսկ առկա իրողությունն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում։

Սա է քաղաքական իրականությունը»,-նշեց Ջուլհակյանը։