Վիրավոր արագիլին տեղափոխել են կենդանաբանական այգի


Վիրավոր արագիլին տեղափոխել են կենդանաբանական այգի
Հունիս 29 08:55 2026

Հունիսի 28-ին՝ ժամը 20։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն բնակավայրի 10-րդ փողոցում կա վիրավոր արագիլ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխել են Արմավիրի կենդանաբանական այգի: