Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը


Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
Հունիս 27 23:23 2026

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։

Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին՝ մաղթելով պատվով ու պատասխանատվությամբ իրականացնել ստանձնած առաքելությունը: