Արարատում ջրի բաշխիչ կայանի մոտ ծեծկռտուք է եղել. մեկ հոգի հոսպիտալացվել է, 4 անձ՝ ձերբակալվել


Արարատում ջրի բաշխիչ կայանի մոտ ծեծկռտուք է եղել. մեկ հոգի հոսպիտալացվել է, 4 անձ՝ ձերբակալվել
Հունիս 27 15:10 2026

Հունիսի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Խաչիկ Կ.-ն «Գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ «Վեդի» բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունիսի 23-ին՝ ժամը 21:00-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Գոռավան գյուղի գերեզմաններին հարակից խմելու ջրի բաշխիչ կայանի մոտ, ծորակը բացելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, նույն գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Գոռ Ս.-ն, 42-ամյա Պետրոս Հ.-ն, 30-ամյա Արթուր Պ.-ն և 60-ամյա Զավեն Ա.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Խաչիկ Կ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

ԳՊետրոս Հ.-ն, Զավեն Ա.-ն, Արթուր Պ.-ն և Գոռ Ս.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժին։

 

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։