ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն


ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Հունիս 26 17:21 2025

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատարանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը:

 

ՀՀ նախագահը և ԲԴԽ նախագահը շնորհավորել են նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: