Արդեն պայմանավորվածություն ձեռք է բերվել, որ սեպտեմբերին «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը կներկայացնի այն առաջարկները, որն այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և Պուտինի հանդիպմանը։
«Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Ով մեզ լավագույն առաջարկն անի, գնալու ենք այդ առաջարկի հետևից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։










