Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում. Փաշինյան


Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում. Փաշինյան
Սեպտեմբեր 3 13:17 2026

Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը։

«Մենք, ընդհակառակը, արձանագրում ենք, որ մենք արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սամանադրության օրակարգը և հարցը չենք քննարկում. մեր ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրները ընդդիմության խոսույթը չվերցնեն և իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից, ՀՀ ներքին խնդիրն է»,-նշեց Փաշինյանը։