Բռնության ենթարկվածին ասում են՝ «դե լավ, գնա, ամիսը մի անգամ էլ ծեծ կեր». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)


Բռնության ենթարկվածին ասում են՝ «դե լավ, գնա, ամիսը մի անգամ էլ ծեծ կեր». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 3 12:34 2026

Կառավարությունում քննարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս նախագծի ամենակարևոր նպատակն այն է, որ բարձրաձայն հայտարարվի՝ մի՛ արեք։

«Եթե անեք՝ լինելու է կոշտ արձագանք»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում եղել է այս պրակտիկան՝ բռնության ենթարկվածին ասում են՝ «դե լավ, գնա, ամիսը մի անգամ էլ ծեծ կեր»։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ բռնության թեման երկար ժամանակ տաբու է եղել, միտումնավոր այդ մասին չի բարձրաձայնվել։

«Այո՛, Հայաստանում կա ընտանեկան բռնություն, այս երևույթի դեմ պետք է հետևողականորեն պայքարել, կոմպրոմիս չի լինելու»,- նշեց ԱԳ նախարարը։