ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման օրակարգում հիմնականը եղել է խաղաղության խորացումը։
«Ես ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անում է ու անելու է»,- լրագրողներին ասաց Սիմոնյանը։
Երկու կողմերը պայմանավորվել են նոր մեխանիզմներ ներդնել, որպեսզի հարցերը, որոնք լուծում չեն գտել, լուծում գտնեն։
Ալեն Սիմոնյանը պատրաստվում է Ադրբեջան գնալ, նման հանդիպում նախատեսված է եղել ժամանակին, երբ Արմեն Գրիգորյանն էր ԱԽ քարտուղարը։
«Չեմ բացառում, որ նման այց կանեմ, որևիցե ժամկետ բայց չեմ կարող ասել»,- նշեց Ալեն Սիմոնյանը։










