Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ մոդուլյար ատոմակայանի դեպքում կարող են ընտրել ռուսական մոդելը։
«Մենք ասել ենք՝ անհնար չենք համարում որևէ մոդելի ընտրությունը, մեզ պետք է լավագույն առաջարկը, մենք փնտրում ենք լավագույն առաջարկը»,- լրագրողներին ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը երբեք չի ասել, որ ռուսականը կարող է լինել լավագույնը։
«Բայց կան մի քանի գործոններ՝ գին, հետգնման ժամկետ, կառուցման ժամկետ, ֆինանսավորման սխեմաներ և այլն»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն որոշում կայացնելու ժամանակն է, բայց նաև աշխատում են գործող ատոմակայանի ժամկետը ևս մեկ անգամ երկարացնելու ուղղությամբ։
«Հարցը պետք է դուրս դնել քաղաքականից»,- հավելեց Փաշինյանը։










