Կարելի է ելքեր գտնել և լուծել մեր խնդիրները, եթե ժողովուրդը համախմբվի այդ համոզմունքի շուրջ և ձևավորի մի կառավարություն, որն ազգային է. ԱԺՄ


Կարելի է ելքեր գտնել և լուծել մեր խնդիրները, եթե ժողովուրդը համախմբվի այդ համոզմունքի շուրջ և ձևավորի մի կառավարություն, որն ազգային է. ԱԺՄ
Հունիս 26 14:35 2025

ԱԺՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով. 

 

«ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունն աջակցություն է հայտնում իշխանության կողմից հետապնդվող այն բոլոր քաղաքացիներին, որոնք ազնիվ մղումներով պայքարում են երկիրն այս մղձավանջային իրավիճակից դուրս բերելու և այս կործանարար ընթացքը կասեցնելու համար։

 

Չնայած որ մեր պետությունը հասել է ծայրահեղ վտանգավոր եզրագծի՝ այնուամենայնիվ, մենք գտնում ենք, որ աշխարհում ստեղծված նոր իրավիճակն իր հետ բերել է նաև նոր հնարավորություններ, որոնցից օգտվելով՝ կարելի է ելքեր գտնել և լուծել մեր խնդիրները։ Դա հնարավոր է այն դեպքում, եթե ժողովուրդը համախմբվի այդ համոզմունքի շուրջ և ձևավորի մի կառավարություն, որն ազգային է, նաև ունակ մեր ազգային ու պետական շահերն անձնազոհաբար ու ազնվորեն առաջ տանելու և մեր երկիրն այս իրավիճակից դուրս բերելու»։