ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության քվեարկությանը 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել:
Նրա թեկնածությունն այդ պաշտոնի համար առաջադրել էր ՔՊ-ն, սակայն բազմաթիվ քննադատություններից հետո այսօր հայտնի դարձավ, որ Սիրունյանը հրաժարվել է, որ իր թեկնածությունն առաջադրվի այդ պաշտոնում։
Նշենք, որ քաղհասարակության կազմակերպությունները և ընդդիմությունը կոչ էին արել չեղարկել Սիրունյանի թեկնածության որոշումը և ձեռնպահ մնալ նրան ընտրելուց։
Նշվել է, որ Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սոցիալական հարթակներում օգտագործել է հայհոյախառն բառապաշար և տարածել ատելության խոսք։