«Ամոթ է. մարդկանց մի՛ խաբեք, դուք Արցախը հանձնած քաղաքական ուժ եք, վախենում եք ասել «Արցախ» բառը, մինչդեռ Սերժ Սարգսյանը ազատագրել էր Արցախը և Արցախի մասին խոսում էր ամենաբարձ ամբիոններից


«Ամոթ է. մարդկանց մի՛ խաբեք, դուք Արցախը հանձնած քաղաքական ուժ եք,  վախենում եք ասել «Արցախ» բառը, մինչդեռ Սերժ Սարգսյանը ազատագրել էր Արցախը և Արցախի մասին խոսում էր ամենաբարձ ամբիոններից
Հունվար 22 14:49 2025

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր տիկին Ղազարյանի և այլոց իրականության հետ որևէ կապ չունեցող պնդումներին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախը հայկական էր, և այնտեղ ապրում էին հայեր։

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի իշխանության ժամանակ Արցախը հայաթափվեց և հանձնվեց Ադրբեջանին։

Սերժ Սարգսյանը «Հարսանիք լեռներում» օպերացիայի կազմակերպողն է և Շուշին ազատագրողը, որի մասին որպես փոխզիջում խոսք չի գնացել երբեք։ Դրա մասին ուղիղ ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում զանգահարել էր Նիկոլ Փաշինյանը և խնդրել կանգնեցնել պատերազմը։ ՌԴ-ի հետ պայմանավորվածության համաձայն Շուշին հայկական էր մնալու, եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեր Արցախից և ամբողջությամբ սկուտեղի վրա չհանձնեիք Արցախը ադրբեջանցիներին։

2016-ի հոկտեմբերին Իլհամ Ալիևը ասում էր, որ Սերժ Սարգսյանը նրան ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ ձեր իշխանության ժամանակ՝ 2020 թվականին, նա ասում էր՝ «Նոլդու Փաշինյան»:

2016-ին Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, Էրդողանի նախագահությամբ, Թուրքիան միացել էր Մինսկի խմբի՝ Ադրբեջանին դատապարտող հայտարարությանը։

Ձեր իշխանության ժամանակ նույն մարդը ասում է, որ հենց Թուրքիայի օժանդակությամբ է Արցախը զավթվել։

ՀԱՊԿ-ը 2016-ին հայտարարություն տարածեց, որը վերաբերում էր Արցախին, այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը պետք է հաշվի առնեն բոլորը։ Իսկ ձեր իշխանության ժամանակ ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը նույնիսկ չի ճանաչում։

Եվ այսպես կարող եմ շարունակել մինչև վաղը։ Ամոթ է։ Մարդկանց մի՛ խաբեք։ Դուք Արցախը հանձնած քաղաքական ուժ եք։ Ամբողջ պատասխանատվությունը ձեր թիմի և Նիկոլ Փաշինյանի ուսերին է։ Ընդունեք դա, թե ոչ՝ կապ չունի։

Կա օբյեկտիվ իրականություն, որը ցույց է տալիս, որ դուք վախենում եք բարձրաձայն ասել «Արցախ» բառը, մինչդեռ Սերժ Սարգսյանը ազատագրել էր Արցախը և Արցախի մասին խոսում էր աշխարհի ամենաբարձր ամբիոններից»։